Սուրենյանց. Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Տխուր տպավորություն է ստացվում:
Ալիևը պահանջեց, որպեսզի Փաշինյանն արտասանի «Արցախն Ադրբեջան է և վերջ» արտահայտությունը, Փաշինյանը շտապեց խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ 86,600 քառակուսի կմ տարածքով, ընդ որում՝ չհստակեցնելով՝ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը(ըստ Գուրգեն Արսենյանի՝ այո), թե՞ ոչ:
Ալիևն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, Փաշինյանը դա փոխլրացնում է՝ «կադաստրի վկայականի» մասին տխմար հայտարարությամբ: Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, լեգիտիմացնում է Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիան:
Ու ի վերջո. եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, ինչպե՞ս է պահանջում, որ ՀԱՊԿ-ն դատապարտի Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի
- Սուրենյանց. Փաշինյանի հիմնական վախը. ո՞րն է լուծումը
- Սուրենյանց. Սա դառն իրականություն է հայ- ռուսական հարաբերությունների այսօրվա նշաձողի մասին
- Սուրենյանց. Պոպուլիզմի ոդիսականը
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան