Վճռաբերկ դատարանի դատավորի երեք թեկնածի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 0 պատգամավոր
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով փակ գաղտնի քվեարկության արդյունքները, հայտնեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանին և Անի Մխիթարյանի թեկնածությունը:
Բաբայանի ներկայացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից ոչ մեկը չի մասնակցել քվեարկությանը և քվեատուփը դատարկ է եղել:
Նիստաը նախագահող Հակոբ Արշակյանն ընթերցեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ եթե որևէ թեկնածու չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, բայց քանի որ երեք թեկնածուներից ոչ մեկը ձայն չի ստացել, ապա ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկանծուներ է ներկայացնում ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Դանիելյանը չընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
- Երկու դատավոր ընդդեմ ԲԴԽ-դատական հայց են ներկայացրել
- Փաստաբան. Վաղը դատավոր Վարդան Գրիգորյանի համար լինելու է ճշմարտության պահ