
«Փաստ». Փաշինյանի հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից:
Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգովշարքով իր հայտարարություններն անվերապահորեն պաշտպանելու մասին հայտարարություններ անել: Մի քանիսն արդեն աչքի ընկել են «հունանավետիսյանությամբ»՝ ընդհուպ հասնելով այնպիսի անհեթեթ ծայրահեղությունների, ինչպես, օրինակ՝ արցախահայությանը Գլենդելում կամ Ավստրալիայում ապրող հայերի հետ համեմատելը:
Սակայն, մեր տեղեկություններով, շատերը խուսափում են և աշխատում են այս օրերին մաքսիմալ ստվերում մնալ: Մի շարք քպականներ նեղ շրջապատում ասել են, թե ցանկություն չունեն պատասխանատվություն կրել նման կապիտուլ յացիոն գործողությունների համար: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք անհանգստացած են ոչ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու, այլև նրա համար, որ մի օր կարող է արթնանան ու պարզեն, որ այլևս իշխանություն չունեն, մնացել են անհենարան ու «անտեր»:
Մեր տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ցանկանում են հրաժարվել պաշտոնից կամ մանդատից, սակայն վախենում են, քանի որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա «կոմպրոմատներ» ունի և ամեն քայլի կդիմի՝ միայն թե հեռացողներ չլինեն: Ի դեպ, կան կարծիքներ, որ այդ ծանր մթնոլորտի հետևանքն էր նաև հերթական սադրանքը, որ քպականները երեկ իրականացրեցին խորհրդարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին