Դոլարն ու եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 382.69 դրամ` մայիսի 23-ի համեմատ արժեզրկվելով 0.26 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 383 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 383 դրամ է, վաճառքը՝ 386։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 409.06 դրամ (արժեզրկվել է 0․71 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 420 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 420-421 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.70 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․85 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․75 դրամ, վաճառքը` 4․83 դրամ։