Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում
Շվեդիայի կառավարությունը հույսեր չունի ամռանը ՆԱՏՕ-ին երկրի պաշտոնական անդամակցության հարցում։ Արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը նախատեսել է մի քանի հանդիպումներ դաշինքի գործընկերների հետ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ՝ ճնշում գործադրելու Թուրքիայի և Հունգարիայի վրա, որոնք դեռ չեն վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի հայտը: ՏԱՍՍ-ը գրում է, որ ուրբաթ հաղորդում է TT-ն։
«Առաջիկա շաբաթներն աներևակայելի կարևոր են լինելու»,-մեկնաբանել է Բիլստրյոմը։
Մոտ ժամանակներս Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Ռումինիա, Լեհաստան, Նիդեռլանդներ։
Հաջորդ շաբաթ Ստոկհոլմ կժամանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որի հետ Բիլստրյոմն այնուհետ կմեկնի Օսլո, որտեղ տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը և երկկողմ հանդիպումների հնարավորություն կստեղծվի։ Բիլստրյոմը մտադիր է Օսլո գալու դեպքում բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և պարզել Անկարայի դիրքորոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո շվեդական հայտի հաստատման հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին պատմել է «լեզուդ կկտրեմ» հայտարարությունների մասին
- ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային
- Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
- Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան կայցելի Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները