Թուրքիայում ընդդիմությունն օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ նախագահական ընտրություններում ձայները հաշվելու համար
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) Արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիան ինտեգրել է ընտրական համակարգում՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ ավելի արագ արդյունքներ ստանալու համար։ Այդ մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ԺՀԿ -ի աղբյուրը։
«Մենք թարմացրել ենք մեր համակարգի ճարտարապետությունը հաջորդ սերնդի տեխնոլոգիաներով՝ բարելավելու անվտանգությունը և տվյալների փոխանցման արագությունը: Մենք նաև թարմացրել ենք մեր քվեարկության արդյունքների հետևման համակարգը՝ դրանում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները ինտեգրելու համար՝ քվեարկության արդյունքների ակնթարթային վերլուծության նպատակով»,-ասել է աղբյուրը և հավելել. «Ընդհանուր համակարգի անվտանգության բոլոր տեխնիկական մանրամասները բացահայտելն այս պահին անտեղի է, սակայն մեր բոլոր քաղաքացիները կարող են հանգիստ լինել Հանրապետական ժողովրդական կուսակցության ընտրակարգից»։
Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված բոլոր միջոցներն անհրաժեշտ են «ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար»։
«Ուստի մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները վստահորեն կգան ընտրատեղամասեր և կքվեարկեն»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք պատգամավորն՝ Ալիևին. Մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին
- «Եթե Էրդողանը վերընտրվի, Թուրքիային խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում»
- Միջազգային դիտորդներ. Թուրքիայի ընտրությունները նշանավորվել են անհավասար մրցակցային պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան