Լոռիում 18-ամյա երիտասարդը դանակահարել էր 42-ամյա համաքաղաքացուն
Մայիսի 25-ի ժամը 20.41-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 67-ամյա կինը հայտնել էր, որ որդուն դանակահարել են:
Ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդու որովայնին դանակով խփել էր վանաձորցի 18-ամյա երիտասարդը:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան