«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը հետամուտ է եղել Տիգրանյան փողոցում տաղավարների ապամոնտաժմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առևտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։
Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, և փողոցը կդառնա անվտանգ` վարորդների և ուղևորների համար։
Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել նշված փողոցով, տեսնելով խցանումը և դրա պատճառ հանդիսացած փողոցային առևտուրը, իջել էր մեքենայից և վեճի բռնվել կարտոֆիլ վաճառող երիտասարդի հետ, քաշքշուկ էր տեղի ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները