Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել ռուսների նկատմամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, քննադատել է իշխանություններին՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու, ինչպես նաև այն փաստի համար, որ երկիր ժամանած ռուսների դեմ դեռևս իրավական սահմանափակումներ չեն մտցրել։ Նրա ելույթին անդրադարձել է «ՌԱԻ նովոստի»-ն:
«Անկախությունը, որ մենք այսօր նշում ենք, նշանակում է պաշտպանել մեր քաղաքացիներին։ Պետականություն նշանակում է, որ երկիրը կառավարվում է կանոններով և օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է վերաբերի բոլորին։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու ոչ մի միջոց և օրինական կանոնակարգեր չեն մտցվել Վրաստան ռուսների զանգվածային ժամանումների և նրանց գործունեության հետ կապված, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը»,-ասել է նախագահը։
Զուրաբիշվիլիի խոսքով, անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, գնալով ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։ Նա նշել է, որ ղեկավարությունը դիմում է արևմտյան գործընկերների քննադատությանը և միևնույն ժամանակ մտածում է Ռուսաստանի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Փոթիում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով Հայաստանի ու Վրաստանի տարածքով փորձել է 80 կգ հերոին անցկացրել
- Վրաստանը հերքել է ՀՀ ԶԼՄ-ների՝ դեպի Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին տարածած տեղեկությունը
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
- Վրաստանի ընդդիմությունը շարժվեց օդանավակայան Մոսկվայից առաջին թռիչքն կդիմավորի բողոքի ակցիայով դիմավորելու համար
- Ռուսաստանն ու Վրաստանը չորս տարվա ընդմիջումից հետո վերսկսում են օդային հաղորդակցությունը
- Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան