Չի բացառվում, որ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրվել է հետագայում այն թանկ ծախելու համար. Տիգրան Աբրահամյան
«Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սպառազինություն, զենք զինամթերք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը, թե նախկինները զենք չեն գնել:
Նա նաև հարցրեց, թե ի՞նչ խոցումների և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել:
«Եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունը և տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, այսօր այսպիսի բալանսի պայմաններում կկարողանայինք ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ երբ Սոթքի և 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություննենրի ժամանակ ՀՀ զինված ուժերը խնդիր են լուծել, ապա այն արվել է այդ թվականների հրետանային միջոցներով:
«Հայաստանն չունի այլընտանք, այն, ինչը ձեռք է բերվում, կա՛մ զիջում է, կա՛մ անալոգն է 70-80-ականների զենքի և զինամթերքի»,-նկատեց Աբրահամյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ Սերժ Սրագսյանի ժամանակ ՀՀ բանակն ունեցել է 2000-ականների զինատեսակներ:
«Այդ հարցի շրջանառումը ունի մեկ նպատակ, ցույց տալու համար, որ մենք պարտվել ենք, քանի որ ոչինչ չունեինք, զուտ միայն այն պատճառով, որ ժամանակին գնումներ չի եղել և մենք ծանր ժառանգություն ենք ստացել»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Հայտնելով, որ գործող իշխանությունները բարոյական իմաստով էլ իրավունք չունեն խոսել սպառազինության ձեռքբերման մասին՝ պատգամավորն ասաց. «Որովհետև իրենց ձեռք բերած սպառազինությունը, որն արտահայտվում է ՍՈւ-30-ների միջոցով, Հորդանանից ձեռք բերված «Օսա» և մի շարք այլ համակարգեր նույնիսկ կիրառման ենթակա չեն եղել, քանի որ զինամթերք չեն ունեցել: «Օսա»-ների դեպքում մի մասը նախատեսված արդիականացում էլ չէր անցել»:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում օգտագործվել է 2016 թվականից հետո պլանավորած և հետագայում ներմուծված սպառազինությունը:
Պատասխանելով միջանցքներին վերաբերող հարցին՝ Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ Ալիևը ժամանակին հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը պետք է նմանվի Սյունիքի հարավով անցնող ճանապարհի հետ:
«Այս փուլում ադրբեջանական անցակետի տեղադրումը Արցախը Հայաստնին կապող միջանցքում, չի բացառվում, որ իրականացվել է հետագայում այն թանկ ծախելու և իր տարածքային լրացուցիչ հավակնությունները բավարարելու նպատակով»,-ասաց Տիգրան Աբրահամյանը: