ՔՊ պատգամավորները չկարողացան պարզաբանել, թե ինչո՞ւ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն չեղավ
«Այո, Ադրբեջանի նախագահի կողմից նման հայտարարություն հնչեց, բայց Հայաստանի վարչապետի կողմից էլ հնչեց այդ հայտարարության պատասխանը, ըստ որի՝ առհասարակ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցրող նարատիվին, խոսքը միջանցքային տրամաբաննության խոսքի մասին է»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով նախորդ օրը Մոսկվայում ԵԱՏՄ -ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ միջանցքի վերաբերյալ Ալիևի արած հայտարարության մասին հարցին:
ՔՊ-ական պատգամավորը հավելեց, որ նույն Ալիևը հայտարարել է, որ միջանցքի ներքո նկատի չունի իր երկրի սահմաններից դուրս տարածքները:
Հովհաննիսյանը տեղին չհամարեց լրագրողի հարցը, թե արդյո՞ք հայկական կողմը միջանցքի հարցում կգնա զիջումների:
ՔՊ-ական մյուս պատգամավորը՝ Վլադիմիր Վարդանյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց որ համադրելի չեն Լաչինի միջանցքը և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, քանի որ այն առանձին կետով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
Հարցին, թե ինչու Մոսկվայում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո առաջին անգամ արդյունքների մասին հայտարարություն չեղավ, արդյո՞ք այն հանդիպման տապալման մասին է խոսում՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.«Դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություններ, որ որևէ հանդիպման արդյունքով պետք է անպայման հայտարարություն լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարությունը՝ Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին. Աջակցում ենք բանակցությունների շարունակմանը
- Մոսկվայում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան