Քաղաքագետ. Երկրորդ դեպքը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:
Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունն, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ իր ժողովրդի վստահությունը, իշխանությունը պահելու համար հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:
Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:
Այսօր, Հայաստանում մենք ունենք երկրորդ դեպքը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:
Պատահական չի, որ այս կառավարության քարոզօչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Հայաստանը նրանց երկիրը չէ, ուղղակի կեցավայրն է
- Տեր փնտրելու դարավոր մոլուցքը․ Ստեփան Դանիելյան
- Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները․ Ստեփան Դանիելյան
- Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ․ Ստեփան Դանիելյան
- Փող՝ ապստամբության համար․ Ստեփան Դանիելյան
- 2023-ի Հայաստանի գլխավոր մարտահրավերը Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձն է. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան