«Սա հերթական ստորագրահավաք չէ, սա դառնալու է այս իշխանություններին իմպիչմենտ հայտնելու իրավաքաղաքական պրոցես»
Փաստաբան Վարզդատ Հարությունյանը գրում է.
«Այս պահին հայաստանյան քաղաքական կյանքում ընդամենը մեկ առարկայական հայակենտրոն քաղաքական պրոցես է նախաձեռնվել՝ «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնութունը, ըստ որի նախատեսվում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմի շրջանակներում քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ 50 հազար ստորագրությամբ ԱԺ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով 2 նոր հանցակազմեր կավելանան հետևյալ բովանդակությամբ՝
1) «1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախն որևէ այլ պետության կազմում ընդունելը կամ ճանաչելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը շրջանցող կամ վիճարկող որևէ այլ արարք կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
2) «Հայոց ցեղասպանությունը ժխտելը 1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելը կամ այն որևէ կերպ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Սա հերթական ստորագրահավաք չէ, սա դառնալու է այս իշխանություններին իմպիչմենտ հայտնելու իրավաքաղաքական պրոցես»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան