Ի՞նչ տեխնիկական հարցեր կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև. մանրամասնել է ռուսական կողմը
Այսօր Մոսկվայում 20 րոպե տևած եռակողմ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթից հանդիպել փոխվարչապետների մակարդակով «չլուծված խնդիրները վերացնելու համար»։
«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը պատմել է, թե ինչ տեխնիկական չլուծված խնդիրներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև.
«Սրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։ Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է։ Ինչպե՞ս է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը։ Ահա այն հարցերը, որոնք փոխվարչապետները կքննարկեն մեկ շաբաթ անց Մոսկվայում»,-ասել է ՌԴ պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Փաշինյանը՝ Պուտինին. Լաչինի միջանցքի շրջափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
- Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը