Խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի հունիսի 1-ին Քիշնևում
«Քիշնևում հունիսի 1-ին մենք հույս ունենք վերջապես կնքել խաղաղության պայմանագիրը»,-«Ռոյթերզ» գործակալության փոանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
Նա ընդգծել է, պահը պատմական է, այն բաց թողնել չի կարելի։
Սպասվում է, որ հաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին կմասնակցեն 47 պետությունների, կառավարությունների և ԵՄ կառույցների ղեկավարներ:
Ըստ աղբյուրի, նախատեսված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բարձր մակարդակի բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում
- Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան