Հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Իրավապահ մարմնի փոխանցմամբ, մայիսի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»,-նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան