Team-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։
Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։
«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշեց Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։
Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։
Հիշեցնենք, որ 25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։
NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչև 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու և սակագներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով, լրացնել առցանց հայտը, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին