Վարուժան Գեղամյան. Ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած երկու կողմերն էլ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, արձագանքելով երեկ հրապարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, գրում է.
«Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է առավել զորեղ համարվող իսրայելական «Պեգասուս» հետախուզական ծրագրի օգնությամբ։
Գաղտնալսումը ապացուցվեց համապատասխան պրոֆեսիոնալների և ընկերությունների կողմից (մասնավորապես Ruben Muradyanի և Access Nowի միջոցով)։
Երեկ այդ մասին գրեցին համաշխարհային մամուլում՝ Reuters-ից մինչև WIRED ու TechCrunch (հղումները դնում եմ մեկնաբանություններում):
Որպես թյուրքագետ իմ թիրախավորումը և ինձ թվային լրտեսության ենթարկելը կապված է բացառապես իմ մասնագիտական գործունեության հետ։ Ու քանի որ իմ հանրային գործունեությունը գերազանցապես նվիրված է Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև դրան ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ոչ հայանպաստ և ոչ ադրյունավետ արձագանքին, ապա ես չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած երկու կողմերն էլ։
Այնուամենայնիվ, սա ինձ որևէ կերպ չի կանգնացնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց։ Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում։ Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի»։
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը երեկ հայտարարեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ա ռնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Զոհերի թվում են նաև Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։
Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիան պարզել է, որ Pegasus լրտեսող ծրագրով վարակված են եղել «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները։
Ըստ աղբյուրի, երկու լրագրողների հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։
Լսել են նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը, նրա հեռախոսը վարակել են 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։
2021թ. մայիս-հուլիս ամիսներին մի քանի անգամ վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։
2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքաին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։
2022-ի հունիսին ցարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը, որը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտնի քննադատաներից է։
Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը վարակել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին