Պետքարտուղարությունը՝ Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին. Աջակցում ենք բանակցությունների շարունակմանը
Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցություններին, ինչպես նկատեցիք, չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել։ Լրագրողների հետ ճապեզրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով երեկ ուշ երեկոյան ՌԴ մայաքաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Մ. Միլլերը հիշեցրել է՝ մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում երկու կողմերի բանակացությունների, ապա Բրյուսելում դրանց շարունակության մասին։
«Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Մենք հավատում ենք, որ համաձայնության հասնելու ճանապարհին են։ Շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որեսզի համատեղ աշխատեն՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չհամաձայնեցված»,-ասել է նա։
Հարցին, հնարավո՞ր է, որ պետքարտուղարությունը կողմերի հետ նոր հանդիպումներ ունենա, Մեթյու Միլլերը նշել է.
«Պետքարտուղարը նրանց հետ հանդիպել է մի քանի շաբաթ առաջ: Նա կշարունակի ներառված մնալ գործընթացում։ Բայց ես հետագա հանդիպումների վերաբերյալ ասելիք չունեմ»։
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը
- Ի՞նչ տեխնիկական հարցեր կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև. մանրամասնել է ռուսական կողմը
- Մոսկվայում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան