«Հրապարակ». Հայկ Մարությանը մերժում է ստացել Ստեփան Դեմիրճյանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։ Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետևյալն է՝ առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը ևս կաջակցի։
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել։
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր և Մարությանի միջև զրույց է եղել, բայց մերժել է։ Դեմիրճյանը հետևյալ պատասխանը տվեց. «Հայկ Մարությանը, ինչպես նաև որևէ այլ թեկնածու, որը չի հանդիսանում ՀԺԿ անդամ, չի գլխավորելու մեր կուսակցության ցուցակը»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա պարոն Դեմիրճյանը փոխանցեց, որ հարցն առաջիկայում կքննարկեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում