Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը
«Ես այդ հարցին կպատասխանեի, եթե քիչ թե շատ ներկայություն ունենայի, իմ շփումները նվազագույնի են, իմ տարիքն է այդպիսին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ այսօր շատերն են մեղադրում մտավորականությանը, որ երկրի համար ծանր պահերին նրանք լուռ են, ինչպե՞ս պետք է մտավորականներն իրենց բողոքը հայտնեն ստեղծված իրավիճակում, եթե, իհարկե, ունեն բողոք։
Մաեստրոն իր խոսքում ասաց. «Ես առհասարակ լսում եմ տարբեր մարդկանց, չեմ տեսնում այն իրար բերող, ամբողջացնող ուժը կամ միտքը կամ ծրագիրը, որ հավաքող լիներ, ոչ թե նորից առանձին ձայների տարածք։ Բոլորի պարագայում է այդպես՝ մտավորական կամ ոչ մտավորական, և սա երևում է լուրջ հիմքեր ունի մեզանում և պետք է շարունակվի»։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե 30 տարի անց Հայաստանն ինչպե՞ս է տեսնում, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Այն իրականությունը, որ ստեղծեց Չարենցի «Երկիր Նաիրին», այդ իրականությունը պատմական մի հսկա տարածք է և ի վերջո մի տեսակ շարունակվում է։ Չարենց, «Երկիր Նաիրի»»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հայր. Մտավորականների, գիտնականների լռությունը տարակուսելի և անընդունելի է
- Մշակութային լրագրող. Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը մտավորականներ ու արվեստագետներ ունի
- Չգիտեմ, եթե մտավորական են կոչվում, արդյոք իրավունք ունեն լինել անտարբեր, տոլերանտ, վախեցած. Շուշան Պետրոսյան
- Մտավորականությունը մասնակցում է Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող հավաքին ՝ ի աջակցություն Արցախի
- Գիտական մտավորականության կոչ-դիմումը Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Մտավորականները վրեժխնդրություն, արժանապատվություն են ներշնչում. Հովիկ Չարխչյան
- 440 մտավորական միացել է կոչին
- 160-ից ավելի մտավորականներ միացել են համաժողովրդական շարժմանը․ Լիլիթ Գալստյանն ընթերցեց նրանց ուղերձը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան