Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գոհ է Բաքվում ունեցած հանդիպումներից։ Այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի մայրաքաղաքում նա հանդիպումներ է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Լավ հանդիպումներ ունեցա Բաքվում։ Քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում, վերջին բանակցություններից հետո խաղաղ գործընթացի կարգավիճակը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Խավիեր Կոլոմինան։
Հիշեցնենք, որ մինչ Բաքու մտնելը ՆԱՏՕ-ի պաշտոնյան այցելել է Հայաստան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի հետ։
Նա եղել է նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ Վրաստանի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնմանը
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատել է երևանյան հանդիպումները
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան