ԱԳՆ. Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ
«Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Աղբյուրը նախարարությանը հարցրել է՝ արդյոք հունիսի 1-ին Քիշնևում սպասվո՞ւմ է Ադրբեջանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո»,- հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան «Ռոյթերզ» գործակալությանն ասել էր. «Քիշնևում հունիսի 1-ին մենք հույս ունենք վերջապես կնքել խաղաղության պայմանագիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան