Այսօր Ալեքսանդրը կդառնար 21 տարեկան
Ալեքսանդր Աշոտի Կարապետյանը (Սաշ) ծնվել է 2002թ. մայիսի 26-ին: Իրենց տան միակ որդին էր Սաշը, երեք քույրերի փոքր եղբայրը:
«Եռաբլուր»-ը ներկայացնում է՝ սիրում էր սպորտը` հիմնականում արևելյան մարտարվեստը: Սաշը մասնակցել էր բազմաթիվ մրցաշարերի և արժանացել է բազում պատվոգրերի և մեդալների:
Սովորում էր Զարդակիրառական արվեստի ուսումանարանում, ուզում էր ոսկերիչ դառնալ: Սակայն կիսատ թողեց ուսումը:
2020թ. հուլիսի 10-ին Ալեքսանդրը զորակոչվեց հայոց բանակ: Ծառայության էր անցել Ասկերանում և երկու ամիս ծառայելուց հետո տեղափոխվել էր Մարտունի: Պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 11-ին տեղափոխվել էր Հադրութի պաշտպանական դիրքեր` առաջադրանք իրականացնելու նպատակով, սակայն հենց նույն օրն էլ անմահացել էր...
Վերջին անգամ ընկերոջ հետ խոսելիս Սաշը ասել է.
«Ախպերս, մինչև վերջ գնալու ենք, ստեղից դժվար սաղ դուրս գանք, մերոնց կողքին կլինես»:
Նա էլ դասվեց այն քաջորդիների շարքը, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին:
Ալեքսանդր Կարապետյանը նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճան և «Զորավար Անդրանիկ» շքանշաններով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան