Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում, Ալիևի՞ց.Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
«Սրանք փորձում են խարխլել մեր ինքնության հիմքերը, հայկականությունը, մեր ազգային հոգևոր-մշակութային բոլոր խորքերը: Պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ հայությանը, ՀՀ քաղաքացիներին վարժեցնել, համակերպել իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք»,-ճեպազրույցի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը որն իր կամակատարների հետ ոչնչացրել և ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները:
«Վերջերս ասում է. «Խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց հանրաքվե չենք անելու՝ պատասխանատվությունից խուսափել կնշանակի»: Կադաստրի վկայականի մասին է խոսում: Անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ունեցողՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է՝ մենք կադաստրի վկայական չունենք: Ումից ես կադաստրի վկայական ուզում, Ալիևի՞ց»,-ասաց Վարդանյանը և շեշտեց, որ այլ տարբերակ չկա, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են, մյուսները՝ նույնպես և միայն արևմտյան տարածքներն է, որ ամեն օր խախտում է հակառակորդը:
Ընդդիմադիր պատգամավորը վերհիշեց Փաշինյանի բոլոր այն հայտարարությունները որի ժամանակ նա ասել է, որ Արցախը Հայաստան է:
«Այսքանից հետո, երբ ասել ես ՝ Առանց Արցախ Հայաստան չկա, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ չես հեռանում և ամեն օր տեսնում ենք քո պարտվածի դժգույն դժբախտ դեմքը՝ նաև միջազգային ասպարեզներում»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը և նկատելով, որ այն ուրացում է, պնդեց, որ ՀՀ ղեկավարը չի կարող լինել ուրացողը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան