Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր
Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:
ԱԽ քարտուղարը Լ.Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան