Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Էրդողանը
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 53,7 %-ը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է թուրքական հետազոտական հիմնադրամի հարցման մեջ, որը ուրբաթ օրը մեջբերում է Hürriyet թերթը։
Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 մարդ 26 նահանգներում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ընտրելու իրավունք ունեն և բնակվում են Թուրքիայում։ Սխալի չափը նշված չէ:
«Ըստ այս հետազոտության կանխատեսումների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կվերընտրվի ձայների 53,7%-ով։ Մոտավոր հաշվարկներով՝ երկրորդ փուլում ձայների տեղաշարժ կլինի 1,75%-ով։ Թայիփ Էրդողանի օգտին և 1,25%-ը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ առաջին փուլում նախկին թեկնածու Սինան Օգանին տրված ձայների 5%-ից, իսկ մնացած տատանվող ընտրողները կբաշխվեն համամասնորեն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ընդդիմությունն օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ նախագահական ընտրություններում ձայները հաշվելու համար
- Թուրք պատգամավորն՝ Ալիևին. Մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին
- Միջազգային դիտորդներ. Թուրքիայի ընտրությունները նշանավորվել են անհավասար մրցակցային պայմաններով
- Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ կարող է ապացուցել ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստը
- ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը ևս հաստատել է Թուրիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների ներկայությունը. Լուիս-Ալմագրո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին