«Ժողովուրդ». Իշխանություն, որի մեջ ամենաշատն են նախկին լրագրողները, պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք: Բանն այն է, որ երեկ ՔՊ-ական պատգամավորը սոցցանցի իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողներն ակտիվ քննարկում էին խորհրդարանի միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր:
Եվ, ահա, տեսանյութից մի հատված տեղադրելուց հետո Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետք է արժանի գնահատական ստանա նաև ԱԺ աշխատակազմի կողմից, ովքեր հավատարմագրել են ու թողել են, որ նա մտնի շենք»: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: Այն, որ այս իշխանությունները (որոնց թվում թերևս ամենաշատն են նախկին լրագրողները) պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ, գաղտնիք չէ:
Բազմիցս են դեպքեր եղել, երբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որակումներ տվել լրագրողներին: Հիմա էլ ՔՊ խմբակցության քարտուղարը, որը սպառնում էր կտրել ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն, ԱԺ աշխատակազմին կոչ է անում հետևել լրագրողների աշխատանքին: Ահա այսպես են Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները հետևում խոսքի և լրագրողների ազատությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան