«Հայաքվե»-ն փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է
«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ։
«Համախմբում»-ը հայտնում է, որ երեկ ընդլայնված կազմով կայացավ հերթական հանդիպումը, որին ներկա էր շուրջ 200 մասնակից։ Հանդիպումն սկսվեց օրենքի նախագծի ներկայացումից, հնչեցվեցին դրա հիմնավորումները, նախագծի իրականացման հիմնական փուլերը։
Ո՞րն է «Հայաքվե» նախաձեռնության էությունը
Այն փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հիշեցնենք՝ դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Ո՞րն է հիմնավորումը
Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։
Ինչպե՞ս է կազմակերպվելու Հայաքվեն
Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո՝ երկու շաբաթ անց, նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ։
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել
.Ձևավորվել է հանրային հաղորդակցության թիմն ու գործիքակազմը։
.Մի շարք կազմակերպություններ ու շարժումներ պատրաստականություն են հայտնել կնքել համագործակցության հուշագիր։
.200-ից ավել անհատներ կամավորագրվել են կազմակերպչական աշխատանքներին։
.Առանձնացվել են հիմնական թիրախային խմբերը։
.Քննարկվել են հնարավոր ռիսկերը, հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվել է քվեարկության կարգը:
.Ներկայացվել ու հաստատվել է նախաձեռնության կայացման գործողությունների քարտեզը։
«Միացեք «Հայաքվե» նախաձեռնությանը՝ դառնալով դրա անդամ ու շարժիչ ուժը, քանի որ սա համահայկական նախագիծ է՝ առանց որևէ սահմանափակումների կամ կուսակցական պատկանելության»,-նշում են նախաձռնությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան