Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե նրանք կարողանան խոսել միմյանց հետ. Հռոմի Պապ
Ուկրաինայի հակամարտությունում խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Մոսկվայի և Կիևի միջև շփման միջոցով: Այս մասին ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հռոմի պապը ներկա հակամարտությունն անվանել է քաղաքական խնդիր։ «Խաղաղության կարելի է հասնել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան կարողանան խոսել միմյանց հետ կամ մեկ ուրիշի միջոցով», - ասել է նա:
Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հարցում Վատիկանի միջնորդությունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարվելուն, Հռոմի պապը նշել է, որ «նրանց թիկունքում կանգնած են ամբողջ Եվրոպան և ԱՄՆ-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան