ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիին մեկ մրցաշրջանի համար վճարել 100 միլիոն եվրո
«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն։
Նրա խոսքով, ՊՍԺ-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա հարձակվողին «1 + 1» սխեմայով տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում խաղացողին թույլ տալ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Նշվում է նաև որ արգենտինացու վերադարձը «Բարսելոնա» անհնար է։
Մեսսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ 2022/23 մրցաշրջանում արգենտինացին փարիզցիների կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը վերջերս հեռացվել էր թիմի հետ մարզումներից՝ Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։ Հրապարակային ներողություն խնդրելուց հետո հարձակվողին թույլ են տվել աշխատել թիմի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայի ակումբը Լիոնել Մեսսիին առաջարկում է 500 մլն եվրո
- Նույնիսկ Մեսսին ու Ռոնալդուն չեն հասել դրան. Մխիթարյանին 1 խաղ է բաժանում Չեմպիոնների լիգայում, ՈՒԵԱ-ում և Կոնֆերենց Լիգայում հաղթելու համար
- Մեսսին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում
- Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին