Պապիկյան. Բոլոր ծրագրերը, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական
ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։
Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։
ՊՆ փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:
Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։ Նիստի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան