Պեսկով. Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում
Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ երեկ Վ. Պուինը հայտարարեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:
«Իսկապես, երեկ երեք երկրների առաջներոդները պայմանավորվածություն են ձեռք բերել և հանձանարարական են տվել փոխվարչապետներին հանդիպել մեկ շաբաթից։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում՝ հղկելու առկա խնդիրները, քննարկելու ինչպես դրանք լուծել, պայմանավորվելու մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, ինչպես երեկ հայտարարվեց՝ շատ բաներ փոխվել են, և այդ հանգամանքն իրեն թույլ է տալիս ասելու, որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանգիրը կկնքվի։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ պատգամավորները չկարողացան պարզաբանել, թե ինչո՞ւ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն չեղավ
- Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
- Ի՞նչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին