Սերբիան հաստատում է իր բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ սահման
Սերբիայի պաշտպանության նախարարը հաստատել է բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ վարչական սահման։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոսովոյի առցանց պորտալը հայտնել է, որ այսօր սերբերը բողոքի ցույցերի են հավաքվել Հյուսիսային Կոսովոյի Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Զվեցանի քաղաքապետարանների շենքերի մոտ։ Նշվում է, որ մարդիկ չեն ցանկացել թույլ տալ Կոսովոյի ալբանացի անվտանգության ուժերին ու պաշտոնյաներին այնտեղ մուտքը։ Իր հերթին, ինքնահռչակ հանրապետության ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լեպոսավիչում հեռախոսային կապը խափանվել է, իսկ հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
- ԶԼՄ-ները հայտնել են Սերբիայի նախագահ Վուչիչի հոսպիտալացման մասին
- Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի սրման մասին
- Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին