Վահագն Հովակիմյանը քաղհասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնումեն՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն բաղադրիչը։
«Ուստի, ակնկալում ենք ընտրական տարբեր գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունների բովանդակային ներդրումը:
Առաջիկա քննարկումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար առանձնացրել ենք մի շարք թեմաներ և առաջարկում ենք բոլոր հետաքրքրված կազմակերպություններին մինչև հունիսի 1-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով: Ձեր նախընտրած թեմաներից ելնելով` կձևավորվեն խմբեր, և ԿԸՀ-ն քննարկումների կհրավիրի Ձեր կազմակերպությունների ներկայացուցիչներին»,-նշում են հանձնաժողովից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան