Վերջին զանգին ընդառաջ հայաստանցինեը Wildberries-ի միջոցով առավել շատ պատվիրել են զգեստներ ու կոշիկներ
Հայաստանյան շոգ ամռան շեմին Wildberries-ում առանձնացրել են այն ապրանքները, որոնք մայիսի 1-21-ն ընկած հատվածում հայաստանցիներն առավել շատ են պատվիրել։
Վաճառքի տվյալների համաձայն, հայաստանցիներից շատերը պատրաստվում են արձակուրդի, բնության գրկում ընկերների հետ պիկնիկների, ֆոտոսեսիաների ու հանդիսավոր միջոցառումների։
Մայիսին առավել շատ գնվել են զգեստներ, դրանց պահանջարկը մեծացել է 622 տոկոսով, կոշիկներ, որոնց պահանջարկը մեծացել է 690 տոկոսով, կոսմետիկա, պարֆյումերիա, սպորտային հագուստ, տոների համար նախատեսված ապրանքներ։
Ոճային ներդաշնակ կերպար ստեղծելու համար հայուհիները հաշվի են առնում նաև կլիմայական պայմանները և ցանկացած առիթի համար ընտրում են ունիվերսալ հանդերձանք՝ լինի դա գործնական միջոցառում, հարսանիք, թե ընկերների հետ հանդիպում։ Այսպիսով, զգեստների պահանջարկն աճել է 6 անգամ, իսկ սեզոնին ակտուալ թոփ կորսետների վաճառքը՝ 10 անգամ:
Կոշիկ գնելիս հայուհիները նախաօատվությունը տալիս են բնական կաշվից պատրաստված, ամուր կրունկներ ունեցող ապրանքին։
Վերջին զանգի միջոցառումներին և երեկույթների նախօրեին Հայաստանի բնակիչների հետաքրքրությունն աճել է տոների համար նախատեսված ապրանքների նկատմամբ, դրանց վաճառքը տարեկան կտրվածքով կազմել է 747%, իսկ ֆոտոսեսիայի և ծաղկային աքսեսուարները դարձել են ամենապահանջվածը։
Ամառային հանգստին ընդառաջ հայաստանցիները շատ են պատվիրել նաև լողազգեստներ, գլխարկներ, գրքեր։