Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանաթյունը, որում ասվում է․
«Սրտանց շնորհավորում ենք եղբայրական Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ ենք, որ մեր երկրների միջև սերտ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»։
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։