Բողոքարկեցինք առաջին ատյանի որոշումը․ Փաստաբանը՝ «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացու գործի մասին
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Բողոքարկեցինք առաջին ատյանի որոշումը՝ Սամվելի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր պահանջը մերժելու մասին։
Ամեն ինչ անելու եմ, որ այս վարույթի արդյունքում ձևավորվի նախադեպ, որը պատվար կդառնա «առաջին կոնտակտի» ժամանակ ոստիկանական կամայականության դեմ։
Հրապարակում եմ հատված մեր բողոքից.
«Պնդում ենք, որ բողոքարկվող դատական ակտը չի արտացոլել բանավորության և անմիջականության պայմաններում իրականացված դատալսումների արդյունքները, և այդ պայմաններում դատարանը չի ծառայել, որպես Քաղաքացու իրավունքների երաշխիք …Փոխարենը Դատարանը բացառապես հենվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի նյութերի վրա՝ խուսափելով Քաղաքացու իրավունքների իրակա՛ն երաշխավորի իր գործառույթից։ Դատարանի կողմից հիմք ընդունված այս ֆորմալ մոտեցման վառ արտահայտությունն է բողոքարկվող որոշման մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «Դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով անձին ազատությունից զրկելու իրավաչափ նպատակի մասին արձանագրում։ Այն է՝ անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով, անձի փախուստը կանխելու նպատակով»։ Այսինքն Դատարանը ոչ թե հավաստիացել է ու իր դատական ակտով հանրությանը հավաստիացրել է, որ ձերբակալման նպատակը իրապես եղել է իրավաչափ, այլ հավաստիացել է ու հանրությանն իր ակտով հավաստիացրել է, որ փաստաթղթերում առկա է իրավաչափ նպատակ լինելու մասին նշում»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան