Թռիչքի ժամանակ ուղևորը բացել է «Asiana Airlines» ավիաընկերության ինքնաթիռի դուռը
Հարավկորեական «Asiana Airlines» ավիաընկերության ինքնաթիռի դուռը բացվել է Դեգուի օդանավակայանում վայրէջքից անմիջապես առաջ, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, գրում է «Ռիա Նովոստ»-ին։
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, որը կասկածվում է ինքնաթիռի դուռը կոտրելու փորձի մեջ։
Ինքնաթիռը, որում եղել է 194 մարդ, բարեհաջող վայրէջք է կատարել:
Ըստ աղբյուրի՝ 9 ուղևորի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան