Ուկրաինական հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներ․ Մեդվեդև
Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներով: Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը․ գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այս հակամարտությունը շատ երկար է տևում։ Այս ամենը տասնամյակների համար է, հավանաբար: Դա նոր իրականություն է, կյանքի նոր պայմաններ»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ քանի դեռ այնտեղ այդպիսի իշխանություն կա, «կլինի երեք տարի զինադադար, երկու տարի հակամարտություն, և նորից ամեն ինչ կկրկնվի»։
«Անհրաժեշտ է ոչնչացնել Կիևում նացիստական իշխանության բուն բնույթը»,- հավելել է Մեդվեդևը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին