Հատուկ տարածքներ է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Իրավապահ մարմնից հայտնում են, որ մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»,-նշում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան