Անահիտ Սիմոնյան. Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության պատճառների մասին։
«Ես հասկացա, որ էլ իրեն չեմ խանդում։ Ինձ չգնահատված էի զգում»,-Ինսթագրամում հրապարակված անոնսում պատմում է Անահիտը։
Նա նշել է, ամեն օրն ապրում է այնպես՝ կարծես իր կյանքի վերջին օրն է։
«Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ։ Հիմա եմ հասկանում իր խորհուրդների խորությունը»,-պատմել է երգչի նախկին կինն ու ընդգծել, Հայկոն եղել է կատարյալ հայր, նրա նման հայր ինը դեռ չի տեսել։
Հարակից հրապարակումներ`
- Երգիչ Հայկոյի ստուդիան նրա մահից հետո վերածվել է թանգարանի
- Քո սերը մի ուրիշ աշխարհ էր. այսօր սիրո երգիչ Հայկոյի ծննդյան օրն է
- Վերջին հրաժեշտը Հայկոյին