Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին
Ադրբեջանն իր կողմից առևանգված հայ զինծառայողներին մեղադրում է ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ երկրի գլխավոր դատախազությունն ու Սահմանապահ ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, զինծառայողներին որակելով որպես դիվերսիոն խումբ, «որոնք խախտել են պետական սահմանը»։
Ըստ հաղորդագրության, հայ զինծառայողները ձերբակալված են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է դիվերսիայի, ահաբեկչության, սպանությունների, գույքի ոչնչացման նպատակներ հետապնդելու համար։ Հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք կասկածյալի կարգավիճակ ունեն։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայ զինծառայողներին առևանգել է Ադրբեջանը, ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- Որտեղի՞ց են անհետացել հայ զինծառայողները
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
- Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
- ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին