Կոսովոյի հյուսիսում անկարգությունների ժամանակ վիրավորվել են ոստիկաններ, վնասվել են մեքենաներ
Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 5 ոստիկան, վնասվել է առնվազն 7 մեքենա, շաբաթ գիշեր իրավիճակը հանդարտվել է: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը։
Ուրբաթ օրը Կոսովոյի ոստիկանական ուժերը գրավել են նահանգի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Զվեցանի քաղաքապետարանների շենքերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ։ Տեղի սերբերը փորձել են խոչընդոտել Կոսովոյի ալբանացի անվտանգության ուժերի և պաշտոնյաների մուտքն այնտեղ, սկսվել են բախումներ։ 10 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է Հյուսիսային Միտրովիցայի կլինիկական և հիվանդանոցային կենտրոն՝ ոստիկանների կողմից խլացուցիչ նռնակների, արցունքաբեր գազի և մահակների կիրառման պատճառով։
«Զվեջանում ցուցարարները սկսել են բռնություն դրսևորել, վիրավորել և առարկաներ ու պիրոտեխնիկա նետել ոստիկանների և ծառայողական մեքենաների ուղղությամբ՝ պատճառելով անմիջական վտանգ և վիրավորում հինգ աշխատակցի։ Նյութական վնաս է հասցվել չորս ծառայողական ավտոմեքենայի, որոնցից մեկն այրվել է։ Վնասվել է նաև ԵՄ EULEX առաքելության երեք մեքենա և քաղաքացիական մեքենաներ»,-ասվում է Կոսովոյի ոստիկանության «դեպարտամենտի» սոցցանցում։
Հարակից հրապարակումներ`
- Սերբիան հաստատում է իր բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ սահման
- ԶԼՄ-ները հայտնել են Սերբիայի նախագահ Վուչիչի հոսպիտալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան