Վահե Դավթյան. Սա էր Վահագն Խաչատուրյանի վոյաժի ողջ ՕԳԳ֊ն
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են, որ Վ. Խաչատուրյանը Քաթարի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում որոշ հանդիպումներ է անցկացրել։ Նշվում է Արժութային միջազգային հիմնադրամի նախագահի և Քաթարի պետնախարարի հետ անցկացված հանդիպումների մասին։
Ինքս ամբողջ շաբաթ լինելով Քաթարում` բաց չեմ թողել համաժողովի շրջանակներում անցկացված ոչ մի քննարկում, և կարող եմ փաստել հետևյալը.
1. համաժողովին եկած ԲՈԼՈՐ նախագահներն ու վարչապետները մասնակցել են տարբեր բաց քննարկումների, հանդես եկել հրապարակային ելույթներով։ Վ. Խաչատուրյանը չկար նրանց շարքում,
2. Վ. Խաչատուրյանը չկար նաև համաժողովի մասնակիցների հրապարակված ցուցակում,
3. ինքս առավոտից երեկո մասնակցելով համաժողովի աշխատանքներին` որևէ տեղ ու որևէ կարգավիճակում չեմ տեսել Վ. Խաչատուրյանին։
Նշված անձնավորությունն, իհարկե, եղել է Քաթարում այդ օրերին` անցկացնելով 1֊2 ֆորմալ հանդիպում ու շփվելով հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում մամլո հաղորդագրության մեջ գոնե գրելու բան եղավ։
Սա էր վոյաժի ողջ ՕԳԳ֊ն։
Մինչդեռ Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը գլոբալ նշանակության միջոցառում է, որին մասնակցած տարբեր առաջնորդներ օգտագործեցին են այն որպես հարթակ` սեփական երկրի շահերը ներկայացնելու համար։ Այս առումով հատկապես աչքի ընկան Իրաքլի Ղարիբաշվիլիի, Վիկտոր Օրբանի, Շեյհ Հասինայի, Աբդո Բենիտեզի,Պոլ Կագամեի, արաբական աշխարհի առաջնորդների և այլոց ելույթները»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան