Քըլըչդարօղլուն կարող է հաղթել Թուրքիայի նախագահական ընտրություններում. Հարցումների արդյունքներ
Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է հաղթել նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ նվազագույն առավելությամբ: «ՌԻԱ նովոստի»-ն ներկայացրել է ORC-ի հարցման տվյալները։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել է ձայների 49,52 %-ը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։
Հետազոտությանը, որն անցկացվել է մայիսի 24-25-ը, մասնակցել է 3950 մարդ 81 գավառներից 28-ում՝ 2,4% սխալի սահմանով:
«46,7%-ը պատասխանել է, որ պատրաստ է քվեարկել Էրդողանի օգտին, Քըլըչդարօղլուի օգտին՝ 48,1%-ը»,-նշել են կենտրոնից։ Եվս 5,2 %-ը չի կողմնորոշվել։
Թեկնածուների միջև չկողմնորոշված ձայների բաշխման դեպքում կենտրոնը հանգել է հետևյալ արդյունքների՝ Քըլըչդարօղլուին կպաշտպանի 50,8 %-ը, Էրդողանին՝ 49,2 %-ը։
Հարցման արդյունքները հրապարակելուց հետո կենտրոնը հայտնել է, որ իր կայքը հարձակման է ենթարկվել բոտերի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը ենթադրող գործարքին․ Մայքլ Մըքֆոլ
- Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Էրդողանը
- Թուրք պատգամավորն՝ Ալիևին. Մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին
- «Եթե Էրդողանը վերընտրվի, Թուրքիային խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին