Միայն այս տարվա 3 ամիսների ընթացքում ՀՀ-ի 22 հազար քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն. Տիմոֆեյ Բորդաչև
«Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, պետք է օգտագործեմ «հիբրիդային», «միախառնված», «կոմպլեքսային» ձևակերպումը: ՌԴ-ին շրջապատող պետությունների տարածության վրա հենց Հայաստանի հետ են կապում առավել բարդ, բազմամակարդակ և ոչ գծային հարաբերություններ»,- «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռնանկարները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, «Վալդայ» միջազգային երկխոսության կենտրոնի քաղաքական տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը:
Բանախոսը այդ կապերից առանձնացրեց Ռուսաստանում ապրող ավելի քան 2 միլիոն հայերի գործոնը:
«Միայն այս տարվա 3 ամիսների ընթացքում ՀՀ-ի 22 հազար քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն, որը երկրոդ ցուցանիշն է»,-ասաց Բորդաչևը և հավելեց . «Հիբրիդայնությունը ստեղծում է նաև մեր պետությունների արտաքին քաղաքականությունները, որոնք լիովին ինքնուրույն են և ուղղված են սեփական ազգային արատքաին քաղաքական խնդիրենրի լուծմանը՝ գոյատևելուն և զարգանալուն»:
Նա նկատեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում բազմավեկտորությունը միշտ էլ եղել է բոլոր ժամանակներում իսկ Ռուսաստանը միայն վերջին ժամանակահատվածում է ակտիվացրել իր նման արտաքին քաղաքականությունը և հիշեցրեց, որ դրա շրջանակներում ՌԴ-ն Ֆինանսավորում է Իրանից Ադրբեջանի Աստարա երկաթգծի համաֆինանսավորումը՝ Հյուսի-Հարավ միջանցքի համատեքստում:
Բացատրելով «հիբրիդային» եզրույթը՝ Տիմոֆեյ Բորդաչևն ասաց. «Հիբրիդությունը դրսևորվում է մեր ֆանտաստիկ շատ կապերով և ինքնուրույնությամբ՝ սեփական արտաքին, պաշտպանության քաղաքականության վարելու առումով և վերջին հաշվով մեր գործողությունների համար ինքներս պատասխանատվություն կրելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան