Հայաստանում անմարդաբնակ տարածքներ էլ չկան՝ մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու համար․ Փորձագետ
Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ունեն Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր և պատրասվում են քննարկումներ սկսել մի շարք երկրների հետ՝ մեր երկրում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորության շուրջ։
«Ցավոք, գործող ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել։ Եվ հիմա մենք մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այդ բանակցությունները վարվում են ՌԴ հետ, ԱՄՆ հետ, նաև երրորդ երկրների հետ։ Եվ մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ»,- ասել է Փաշինյանը։
Սակայն էներգետիկ ոլորտի փորձագետներն այլ կարծիք ունեն՝ մեր երկրում մոդուլային ատոմակայանների կառուցման մասին։
«Գիտականորեն էներգետիկ տեսակետից կարող եմ ասել, որ հիմարություն է։ Նման առաջարկ եղավ նաև , երբ ԶՊՄԿ-ի տարածքում ցանկանում էին ռուսական նման բլոկ կառուցել։ Ես դիմեցի վարչապետին և հասկացան, որ այդպիսի բլոկ Ռուսաստանը ցամաքում դնելու իրավունք չունի։ Այդ իրավունքը նա կունենա 2031-32թթ․-ին, երբ իրենց մոտ՝ Սիբիրում կլինի նույնանման բլոկ , կունենա 3 տարվա դրական աշխատանքի փորձ, որից հետո «Ռոսատոմ»-ը և «ՄԱԳԱՏԷ»-ն թույլ կտան նրան երրորդ երկրում կառուցելու։ Այսինքն՝ ռուսական նման բլոկ մեզ մոտ կառուցելու հնարավորություն կարող է լինել միայն 2032թ․-ից հետո։ Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին, որը ևս ցամաքում չունի չդրված նման բլոկ։ Երբ նա կիրականացնի, մինչև 2030թ․-ը նոր իրավունք կունենա մեզ մոտ իրականացնելու։ Ուրեմն՝ մենք մինչև 2030թ․-ն այդ մասին խոսելը կամ մտածելը, կնշանակի իզուր ժամանակ կորցնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը։
Մասնագետը համոզված է, որ մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿ-ին։
«Դրանք չեն կարող այլընտրանք լինեն ատոմակայանին, որովետև դեռ 2032 թ․-ին նոր պարզ կլինի ՝ լավ են աշխատում, թե՝ վատ։ Բացի այդ, ռուսները դեռ կառուցում են Սիբիրի հյուսիսային հատվածում, որտեղ անմարդաբնակ տարածք է։ Այսինքն՝ երրորդ երկրում կառուցելու փորձ ո′չ Ռուսաստանը, ո′չ էլ ԱՄՆ ունեն, երբ այդ փորձն ու իրավունքը կունենան, 2032թ․-ից շուտ չի լինի»,- ավելացրեց փորձագետը։
Արզումանյանի խոսքով՝ Հայաստանում նույնիսկ նման անմարդաբնակ տարածքներ էլ չկան, որպեսզի դիտարկվեն դրանց կառուցման հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ. Առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ
- Իրանի հարավ-արևմուտքում նոր ատոմակայան է կառուցվում