Մշակույթ 17:50 26/05/2023 Հայաստան

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթից առաջ հանդիպում մաեստրոյի հետ

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա համերգը: «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները և կհայտարարվեն հաղթող կոմպոզիտորների անունները:

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը։  Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։



Լրագրողների հետ զրույցում «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ասաց, որ մի քանի տարի համագործակցում են մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ և զրույցների  ընթացքում առաջացավ մրցույթ անցկացնելու գաղափարը. նախ և առաջ փորձեն մրցույթի տրամաբանության մեջ դնել այն, որ համադրեն հայ դասական հեղինակների տեքստերը և  ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը, փորձել դրանով դասական հեղինակներին, հայերեն խոսքն ասպարեզ բերել։

«Դա էր հենց առաջին հիմնական նպատակը, որ մաեստորն հատուկ շեշտադրում էր»,-նշեց նա։

Ըստ Ա. Բարսեղյանի, մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ցանկանում են մրցույթի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնել և մրցույթը մաեստրո Տիգրան Մանսուրյանի անունով կոչելը լավագույն որոշումն էր՝ հաշվի առնելով  նրա միջազգային ճանաչումը։

«Մենք, ըստ էության, փորձեցինք դրսի կոմպոզիտորներին ներգրավել, որպեսզի հայ հեղինակների  տեքստերի հետ աշխատեն ու ստեղծագործություններ գրեն»,- ասաց Արման Բարսեղյանը։

Նա վստահ է, որ մրցույթը հաջողված է, ինչի մասին փաստում են արդյունքները. 13 երկրից 24 մասնակից, որոնք ստեղծագործել են 22 հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա։ Եզրափակիչ փուլ է անցել 6 մասնակից։

«Վեց ամսում  24 ստեղծագործություն է գրվել հայ դասական հեղինակների տեքստերի հիման վրա։ Դժվար եմ պատկերացնում, որ մենք վերջին տարիներին ունենայինք ստեղծագործական նմանատիպ ակտիվություն»,- ասաց նա։

Ըստ նրա, կոմպոզիտորների համար շատ կարևոր է, որ իրենց գրած ստեղծագործություններն անմիջապես կատարվելու են, այսինքն վեց հեղինակներն էլ լսելու են իրենց ստեղծագործությունները։

Ընտրվելու են երեք ստեղծագործություններ՝ համապատասխանաբար արժանանալով առաջին (մրցանակ՝ 3000 դոլար), երկրորդ (մրցանակ՝ 2000 դոլար), երրորդ (մրցանակ՝ 1000 դոլար) մրցանակներին։

«Մրցույթը շարունակական է լինելու։ Հուսով ենք՝ հետագա տարիներին այս աշխուժությունը ոչ միայն չի նվազի, այլ  էլ ավելի կակտիվանա»,- ասաց Ա. Բարսեղյանը։



Լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ ծանոթ չէ ստեղծագործություններին, առաջին անգամ վաղը կլսի ու հույս ունի, հետո էլի լսել. լավ գործերն այդպես են՝ ուզում ես նորից ու նորից լսել։

«Ճիշտ է, իմ անվան է մրցույթը, բայց երբևէ չեմ փորձել մտնել մանրամասների մեջ։ Կխնդրեմ՝ մրցույթի մասնակիցները դա նկատի ունենան»,- նշեց մաեստրոն։

Տ. Մանսուրյանի ցանկությունն է՝ լսել բարձր պրոֆեսիոնալ հիմքերի վրա գրված երաժշտություն, լինի այսօրվա երաժշտական մտածողություն, բայց մեր ավանդական հիմքերն այս կամ այն ձևով ստեղծագործաբար յուրացված։

«Թե ինչպես է դա տեղի ունենում, հետաքրքիր է ինձ։ Պետք է ասեմ, որ ավելի շատ  հետաքրքրությունս է երիտասարդների հանդեպ, քան իմ ակնկալիքը մրցույթից»,- ասաց նա։



Տիգրան Մանսուրյանի խոսքով, հայ երաժշտական տարածքն առհասարակ այնքան բազմազան է, երբեմն նույնիսկ այնքան իրարամերժ  և աշխարհագրորեն, և մշակութային  սկզբունքների տեսակետից. «Այս մասին խոսելը կնշանակի երկար բացատրել, թե որի հետ է քո կապը, որն է  քեզ համար ընդունելի, որը ոչ և այսպես կսկսվի մի զրույց, որի հիմքում բավական լուրջ կոնֆլիկտ է։

Ես երիտասարդներին հավատում եմ։ Իմ ուսումը ստացել եմ սովետական իրականության  տարիներին։ Այն տարիներին դու կարող էիր լավ ջութակահար լինել, լավագույն կոչումը ձեռք բերեիր միջազգային մրցույթում, բայց կոմպոզիցիայի պարագայում  դա չէր կարող լինել, քանի որ կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառ էր։ Դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց սովորել։ Այսօր երիտասարդությունը սովորում է և  ունի կողմնորոշվելու այդ հնարավորությունը ևս։

Ունենք շրջանավարտներ, որոնք կարևոր դեր ունեն երաժշտական կյանքում, որոնց կրթությունն իրականացել է Եվրոպայում»։

Տ.Մանսուրյանն ասաց, որ սովետական տարիներին շատ են եղել պոետական արժեքներից շեղումներ, մի ամբողջ շերտ բացարձակ չէր մտել երաժշտություն, օրինակ, հայրենները, աղոթքները։

«Դրանք բոլորը երաժշտության բնագավառ գալու հսկայական ուժ ունեն։ Հսկայական շերտերի նկատմամբ անուշադրություն էր։  Երբ առաջարկություն եղավ իմ անվան մրցույթ անցկացնել, ասացի, որ այդ մրցույթն այս սկզբունքով եթե եղավ, դա ինձ կհետաքրքրի, կուզենայի դա լիներ։ Թեև դժվարություններ կան՝ միջազգային մրցույթ հայերեն ստեղծագործություններով։ Բարդ է, բայց մենք էլ  աշխարհով մեկ սփռված ենք, այն երիտասարդները, որոնք լեզվի հետ կապ չունեն, թող կապվեն, սովորեն»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել՝ Արսեն Բաբաջանյան (Հայաստան / Գերմանիա), Իվան Բուշուև (Ռուսաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Վարդան Հարությունյան (Հայաստան)։

Վարդան Հարությունյան ասաց, երբ իմացել է մրցույթի մասին, տարաբնույթ գործերի մեջ լինելով հանդերձ՝  որոշել է մասնակցել, քանի որ վաղուց ակադեմիական երաժշտության մեջ թաթախվելու, վերհիշելու կարիք է ունեցել։

Վարդանն իր ստեղծագործությունը գրել է Կոմիտասի, Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։

«Շատ հաճելի է այս մրցույթին մասնակցելը, հետաքրքիր իրադարձություն է, մարտահրավեր»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}