«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի նշանակում արցախցիների ցեղասպանություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիևին տված խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի։
Տարբեր ֆորմատներով փակ հանդիպումներին, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը խոսել է այն տարբերակների մասին, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, երբ ստորագրվի փաստաթուղթը։ Նա մի քանի տարբերակ է ներկայացրել՝ բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ Արցախը կունենա այնքան պետական լիազորություններ, որպեսզի սպառնալիք չներկայացնի Ադրբեջանի համար, այն է՝ բանակ չպետք է ունենա:
Եթե Ալիևն անտեսի արցախցիների իրավունքներն ու չապահովի անվտանգությունը, կա 2-րդ տարբերակը՝ Արցախը կհայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու մասին: Իսկ վատագույն դեպքում՝ եթե արցախցիների գլխին ոչնչացման վտանգ կախվի, ապա իրենք կապահովեն նրանց տեղափոխումը Հայաստան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան